Խաչիկ Ղազարյան
Խաչիկ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Շենավան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Խաչիկ Սիրեկանի Ղազարյան (1916, Շենավան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1970): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչիկ Ղազարյանը ծնվել է 1916 թվականին, Ապարանի շրջանի Շենավան գյուղում։ Յոթնամյակն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի կերպարվեստի ուսումնարան և 1934 թվականին ավարտելով այն, որպես նկարչության ուսուցիչ, աշխատանքի է անցել Ապարանի շրջկենտրոնի դպրոցում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում[1]։
1941 թվականին Ղազարյանը զորակոչվել է բանակ, ֆաշիստական զավթիչների դեմ մարտնչել է 1941 թվականի սեպտեմբերից մինչև Հայրենականի հաղթական ավարտը։ Եղել է հակատանկային հրանոթի մարտկոցի հրամանատար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մարտերում ցուցաբերած քաջության ու անվեհերության համար Ղազարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի շքանշանով, մարտական մեդալներով։ Բազմիցս արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերին[1]։
1946 թվականին Ղազարյանը վերադարձել է Ապարան, 34 տարի շարունակ, մայրենի լեզու և գրականություն է դասավանդել շրջանի տարբեր դպրոցներում։ 1970 թվականին նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Հայրենական մեծ պատերազմի վետերանը շարունակել է իր մանկավարժական գործունեությունը ծննդավայրի՝ Շենավանի միջնակարգ դպրոցում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1970)
- Կարմիր աստղի կրկնակի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1916 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժներ
- Հայ մանկավարժներ
- Հայ նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ